Քննություն է տարվում՝ պարզելու համավարակից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները
![]() 335 Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 19:45 2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները: Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։ «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |
Գարեգին Երկրորդը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան
19515:36Հրապարակվել է Ազատի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը
13415:12Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը (տեսանյութ)
16014:24«Կարծում եմ՝ Սերդար Քըլըչի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում». Ռուբեն Ռուբինյան
280Երեկ, 23:54Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
190Երեկ, 14:00Աննա Մկրտումյանն ազատվել է պաշտոնից
50912.09.2025, 19:48Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին (տեսանյութ)
72512.09.2025, 18:27ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը (տեսանյութ)
61612.09.2025, 17:50