«Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում նույն մոտեցումներն են իշխում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ ահռելի Լոս Անջելեսում մնացել է մոտ 150 ինտենսիվ թերապիայի մահճակալ միայն: Նրանք, որոնք դրանց լրանալուց հետո կունենան կարիք, կմահանան:
Վարակվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող հատվածներից մեկը Գլենդելն է: Օրեր առաջ հայկական մի ընտանիք այստեղ նախ փեսայի տանն էր հարյուր հոգանոց հարսանիք արել, հետո՝ հաջորդ օրը, տեղափոխվել հարսի տուն: Նույն Գլենդելում մարդկանց մի ստվար զանգված՝ խախտելով նահանգի հրահանգը, փողոց է դուրս գալիս առանց դիմակի:
Բնիկ գլենդելահայերի մի ստվար զանգված էլ պնդում է, որ սա քաղաքական խաղ է, որ սա սիրելի մեծ առաջնորդ Թրամփի դեմ դավադրություն է և որ նոր կորոնավիրուսն ավելի վտանգավոր չէ, քան գրիպը:
Ու երբ այդ մարդիկ կլրացնեն մահճակալային ողջ ֆոնդը, ամեն կերպ վարակից պաշտպանվել փորձող հայ և ոչ հայ քաղաքացիներին՝ հանկարծ վարակվելու պայմաններում մահճակալ չի մնա:
Նշեմ նաև, որ նախկին հայաստանցի, նախկին լիբանանցի, նախկին իրանցի բնիկ գլենդելահայերի մի ահռելի զանգված թրամփիստ է, հետևաբար նաև՝ ոչ միշտ, բայց շատ հաճախ՝ փաշինյանիստ:
Ու պատահական չէ, որ Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում (նկատի ունեմ միայն նշված երկու երկրների ներսում գործող առանձին արժեհամակարգային «երկրներում») վարակի ու մտածողության նույն մոտեցումներն ու մակարդակն են իշխում»:

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
3500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
51Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
50Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
60Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
65Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
78Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
64Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
61Երեկ, 21:30