«Ոչ ոք չի հերքել Արծվաշենի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ պնդումները». Կարեն Հեքիմյան
![]() 565 Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 19:35 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ, հիմք ընդունելով մամուլի հրապարակումները, նախկին պաշտոնատար անձանց հանրայնորեն հրապարակված պնդումները և բազմաթիվ քաղաքացիների վկայությունները, փաստում եմ, որ 1992թ. օգոստոսի 8-ին անհասկանալի պայմաններում հանձնվեց (ըստ Տեր-Պետրոսյան Լևոնի՝ փոխանակվեց) ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Նկատեմ, որ տարիների ընթացքում ՀՀ նախկին կամ ներկա պաշտոնյաներից և ոչ ոք չի հերքել Արծվաշենի նպատակաուղղված հանձնման կամ փոխանակման վերաբերյալ պնդումները, դատարաններում չի մուտքագրվել հիշատակած պնդումների հրապարակային հերքում պահանջող որևէ հայցադիմում: Ավելին, կարևորելով խնդիրը, անձամբ պարբերաբար դիմում եմ իրավապահ մարմիններին, պահանջելով, որ նշվածս հրապարակումների և վկայությունների հիմքով քրեական գործ հարուցվի, որի շրջանակներում պարզվի Արծվաշենի անկման/փոխանակման պատճառները և բացահայտվեն հեղինակները: Տարիներ շարունակ, անհասկանալի պատճառաբանությամբ, քրեական գործ չի հարուցվում, ինչն ամրապնդում է Արծվաշենի նպատակաուղղված հանձնման/փոխանակման վարկածը: Այսպես շարունակել չի կարելի, քանզի խոսքը գնում է Հայրենիքի մի հատվածի մասին: Ի դեպ, Արծվաշենը միայն տարածք չէ: Արծվաշենը դա շուրջ 4000 արծվաշենցիներն են, որոնց, ըստ հրապարակումների և վկայությունների, հանձնել են կամ փոխանակել: Ցանկացած խնդիր լուծվող է: Դրա համար կամք է պետք: Արծվաշենի հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկել կամ իրավական, կամ քաղաքական հարթությունում: Իրավական ճանապարհի սկզբնական փուլը՝ քրեական գործի հարուցումն ու դրա շրջանակներում բացահայտումներն են: Հիմնախնդրի լուծման քաղաքական ճանապարհը Տեր-Պետրոսյան Լևոնի ձեռքում է: Նա պետք է կամք դրսևորի և պատասխան տա (կամ հերքի) Արծվաշենի հանձնման/փոխանակման գործում իր մասնակցության չափաբաժնի համար: Իրավական/քաղաքական ճանապարհի առաջին հատվածն անցնելուց հետո միայն հնարավոր կլինի ծրագրեր կազմել Արծվաշենի և արծվաշենցիների վերաբերյալ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
