Վարդենիսում 25-ամյա երիտասարդին սպանելու դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս քաղաքի 25-ամյա բնակչի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը, ստացած մարմնական վնասվածքներից, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
3814:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
5614:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
6114:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
5313:48
«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան
5913:42
«Ես տեղեկացված եմ եղել, որ օտար մարդ կա, բայց կոնկրետ ազգության մասին չի նշվել»․ Շաքիի վարչական ղեկավար (տեսանյութ)
5613:18
«Ի՞նչ խաղաղություն, երբ չենք կարում արխային ապրել»․ Շաքիի բնակիչ
6512:42
«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
15412:24