«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա»․ Տիգրան Եգորյան
![]() 775 Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ., 15:15 Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «22.06.2020թ․ Սարմանադրական փոփոխություններն ընդունելուց սկսած ՍԴ մի խումբ անդամներ սկսեցին մեզ պատմել, որ անհրաժեշտ է որպեսզի համապատասխան փոփոխություններ իրականացվեն ՍԴ մասին սահմանադրական օրենքում, հակառակ դեպքում հայտնի 3 անդամի և Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը չի դադարում։ Այդ և նրանց կողմից ներկայացված տարբեր այլ «մտքեր» ինձ հասկանալի էին․ մարդիկ որոշակիորեն ֆրուստրացիայի մեջ են և փորձում են իրենց տեսանկյունից հնարավոր (կամ այդ պահին մտքներում եղած) բոլոր եղանակներով պաշտպանվել։ Բայց հետո աչքովս ընկավ ՍԴ տարիքով ավագ դատավոր Ա․Խաչատրյանի հարցազրույցը, որը նա տվել էր ԱԺ նախագահ Ա․Միրզոյանի հետ հանդիպումից հետո, որտեղ նա նորից խոսում է օրենքի փոփոխության մասին ու ինչ-որ պայմանների կամ պայմանավորվածությունների (այսպես ասած մի հիմք լինի)։ Մի պայման կա ու դա Սահմանադրությունն է, ու եթե ՍԴ դատավոր դարձած անդամը կամ անդամները դա չեն հասկանում կամ ձևը չեն գտնում, նշանակում է մի բան․ իրենք շարունակելու են չկարողանալ իրականացնել բարձր դատական պաշտոնում իրենց առաքելությունը։ Եթե ամփոփ ներկայացնեմ, ապա հարցն այն է, թե արդյոք Սահմանադրութան նորմերը գործում են անմիջականորեն, թե դրանք պետք է գործարկվեն օրենքում արտացոլվելուց հետո։ Այս հարցի վերաբերյալ ևս վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ արտահայտվել են։ Արդյոք կարող է Սահամանդրության 213-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվել և արդյոք դրան խոչընդոտում է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը։ Իրականում այս ամենը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա որևէ եղանակով հետաձգելու և չկատարելու Սահմանադրությունը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահանում է՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության այս նորմով 213-րդ հոդվածի 22.06.2020թ․ փոփոխությունների արդյունքում որպես ՍԴ անդամ կամ դատավոր 12 տարի պաշտոնավարած անձանց, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարում է, դադարում են նրանց լիազորություննները և նրանք այլևս Սահմանադրությամբ իրավասու չեն կատարելու ՍԴ դատավորի լիազորություններ։ ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է՝ Այս դրույթը վերաբերում է ինչպես տարիքով պայմանավորված այպես էլ պաշտոնավարման ժամկետով պայմանավորված լիազորությունների դադարմանը։ Այսինքն բոլոր այն պնդումները, որ ՍԴ մասին օրենքը չի նախատեսում Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում ՍԴ դատավորների լիազորությունների դադարում, ուղղակի մանիպուլյացիա են։ ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը (2-րդ մաս)։ Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորը (3-րդ մաս)։ Հրայր Թովմասյանի որպես նախագահ պաշտոնավարումը դադարել է, իսկ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի ՍԴ անդամի պաշտոնավարումն է դադարել (Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում)։ Եթե «բացակայության» բառը հասկանալի չէ ու այն չի կարողանում կիրառել այս պահին տարիքով ավագ ՍԴ դատավորը, կամ անհստակության անվան տակ փորձ է արվում արհեստական ճգնաժամ ստեղծել, ապա դա միայն հնարավորություն է տալիս ավելի ստույգ պատկերացում կազմելու նրա նպատակների ու դիտավորության մասին, ինչի կապակցությամբ հետևանքները վաղ թե ուշ վրա են հասնելու։ Սահմանադրության և ՍԴ մասին սահմանադրական օրենքի հակասությունների մասով․ Հաջորդ հակասությունը․ Այս կարգավորումը ևս հակասում է Սահմանադրության 213-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետին՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Այս հակասությունը ևս չի կարող առաջացնել Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման անհնարինություն։ Սա շատ պարզ է, քանի որ Սահամանադրությունը ունի գերակայություն և այդ գերակայությունն ապահովելու երդմամբ, Սահամանադրության և ՍԴ մասին օրենքի հիման վրա են գործում ՍԴ անդամներն ու դատավորները և սրանից շեղումը նրանցից յուրաքանչյուրի ուղիղ պատասխանատվության հարց է և նրանցից ոչ մեկը չի կարող թաքնվել ՍԴ մասին օրենքի հետևում՝ ասելով որ այնտեղ նախատեսված չի այն ինչ սահմանված է Սահմանադրությամբ։ Նույնը վերաբերում է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հակասությանը։ Հնարավոր չէ դրա վկայակոչմամբ անտեսել Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները և շրջանցել դրանք։ Դա առաջացնում է Սահմանադրության խախտում և դա չհասկանալու մասին ՍԴ անդամների կամ դատավորների պնդումները կարող են ընդամենը տեղավորվել գտնել մեղադրանքից պաշտպանության շրջանակներում կամ որպես անձեռնհասության հավաստիք։ Բոլոր մնացած թեզերը, հոդվածներն ու մենագրությունները հենց կոնկրետ այս հարցով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման հարցով, որևէ առարկայական հիմնավորում չունեն։ Այս դեպքը և այս մանրամասն ընթացակարգ սահմանող Սահմանադրության 213-րդ հոդվածը չի մտնում այն ընդհանուր ստանդարտի մեջ, որի համաձայն Սահմանադրության կայուն և միատեսակ կիրառության/մեկնաբանության ապահովման նպատակով պետք է մանրամասն օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորում։ Այս դեպքում չկա այնպիսի քայլ որը հնարավոր չէ կատարել հիմնվելով Սահմանադրության, դրա 213-րդ հոդվածի և ՍԴ մաին օրենքի վրա։ Տարիներ շարունակ ՍԴ-ում գործող անդամները, ապա իրենց դատավոր «կարգածները» հենց այսպիսի պրիմիտիվ ֆորմալիզմով ձախողել են Սահմանադրության գերակայության ապահովումը, Սահմանադրությամբ սահմանված սկզբունքների և իրավունքների ապահովումը՝ հղում կատարելով ինչ-որ տեղեկանքների կամ դրանց բացակայության։ Սա մոտավորապես նույնն է, որ ձեր ներկայացրած հայցադիմումը, որին կցել եք ձեր անձնագրի պատճենը, վերադարձնում է դատավորը՝ ասելով որ տեքստի մեջ չեք արտագրել անձնագրի համարը։ Այս մակարդակի ընկալմամբ ՍԴ-ում անելիք չկա։ |
«Արդար կլինի, որ անխուսափելի վտանգի դեպքում Մայր Աթոռը տեղափոխվի այլ վայր». Միհրան Հակոբյան
17803:12«Իրականացվում է պանթուրքիզմի 2-րդ փուլը՝ Հայաստանի թուրքացումը»․ Վարդուհի Սարգսյան
15701:06«Իշխանափոխությունից հետո՝ որպես պատիժ, կվերադարձնենք պառավ կնոջ մոտ». Արգիշտի Կիվիրյան
16801:00«Էն որ քեզ նման հայվանի անունը Ալի կամ Զեյնաբ չի, դա էլ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ». Սարգիս Մնոյան
15600:12Ֆոն դեր Լեյենը հաջորդ հինգշաբթի կներկայանա խորհրդարան՝ վստահության քվեարկության համար
186Երեկ, 23:52Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունն առաջարկել է Հայաստանի հետ սահմանային անցակետը վերանվանել Թալեաթի անունով (լուսանկար)
189Երեկ, 23:42Փենթագոնը պարզաբանել է, որ չի պլանավորում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
212Երեկ, 23:34«Ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է»․ Արթուր Սաքունց
224Երեկ, 23:12