Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից բավականին անցել է: Մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը՝ տարբեր ֆորմատներով սկսել է քննարկել ու գնահատել իրենց գործունեութան արդյունավետությունն ու խորհրդարանում հնչող ելույթները։ Վերլուծությունների արդյունքում ընդդիմադիր շրջանակներում հասկացել են, որ շատ բացեր կան, թերությունները շտկելու, սխալներն ուղղելու ժամանակն է և քննարկվում են ընդդիմադիր երկու խմբակցությունների միասնական աշխատանքը կազմակերպելու ու հստակ օրակարգ ձևավորելու հարցերը։ Նպատակը ոչ միայն սեփական օրակարգով հանդես գալն է, այլև իշխանության թելադրած օրակարգերի դաշտ չմտնելը։
Այս առումով ավելի փորձառու նախկին պատգամավորները, որոնց մի մասը խորհրդարանից ինչ ինչ պատճառներով դուրս է մնացել, նախաձեռնել են կուլիսային խորհրդակցություններ՝ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը, միասնական օրակարգն ամրապնդելու և առաջ մղելու համար։ Ըստ այդմ՝ փորձ է արվում համախմբել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և ձևավորել առավել համակարգված ու միասնական աշխատանք»։

Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
2009:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
2509:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
4409:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
3809:06
«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
10003:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
10302:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
10701:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
18300:42