«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում և իշխանությունը զավթածներն այլևս անթաքույց են խոսում այդ մասին։
Սրանք իրենց տրված բոլոր հանձնարարականները առայժմ կատարել են, գունավոր հեղափոխության բոլոր աստիճաններում, ցավոք, սրանք հաջողել են։ Չեն հաջողել միայն եկեղեցու դեմ պայքարում։
Իսկ տերերը շտապեցնում են։
Չգրավված է մնացել է հայ ժողովրդի միակ և ամենակարևոր հենասյունը՝ եկեղեցին, և հենց այս ուղղությամբ շուտով սլաքները ուղղվելու են։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարելով, սրանք չեն թաքցնում, որ եկեղեցու դեմ պայքարը մտցնելու են լրջագույն փուլ։ Հարցը մենք ենք՝ ՀՀ քաղաքացին, եկեղեցու հավատավոր ժողովուրդը, առհասարակ՝ հայ մարդը հայրենիքում և Սփյուռքում։ Պարտավոր ենք ի վերջո լրջանալ, թողնել մանկականությունը, հասունանալ վերջապես, և իրոք, պինդ, կանգնել եկեղեցու կողքին։ Կփրկե՞նք, կպաշտպանե՞նք եկեղեցին, կփրկենք, կպաշտպանենք մեզ, մեր ինքնությունը, պետության սուվերենությունը և հայ մարդուն, հավատքը, հայոց պետականությունը։ Այո, այսօր ընդդիմությունը լինելը հեշտ գործ չէ։ Ընդդիմություն լինելը միայն խոսքով ու պուպուշ ելույթով չի։ Այսօր, լինել ընդդիմություն, գործ անել ռեալ հողի վրա, նշանակում է փրկել հայրենիք, եկեղեցի, պետականություն։ Ծառուծաղիկ դեռ կտնկեք․․․»։

«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
3010:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
3910:06
Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
4609:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
4809:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
7609:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
5309:06
«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
10403:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
10702:06