Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում նկատել են առանց դիմակի մի երիտասարդի։
Ոստիկանները մոտեցել են քաղաքացուն, հորդորել են դիմակ կրել և պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Երիտասարդը հրաժարվել է հայտնել իր տվյալները և փախել է։
Ոստիկանները հետապնդել են, մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ բռնել նրան և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանին և պատճառել մարմնական վնասվածք։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ։
Դավիթաշեն թաղամասի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
5210:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
5910:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6810:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
7009:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
12901:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
21300:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
126Երեկ, 23:18