Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան
47
Այսօր, 11:30

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն և երջանիկն Ալիևն է, որովհետև ինքը երազում էր, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները լինեն կալանքի տակ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ «Նիկոլ Փաշինյանը բոլորին ինչ-որ բաներ է խոսք տվել, խոսում ենք ԵՄ գնալու, Սահմանադրության փոփոխության մասին, եկեղեցու դեմ կռիվը։ Եվ իրենք իրեն իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած օջախ վերացնել կամ մի ձև այդ օջախներն այս փուլում ապաակտիվացնել։ Ստացվում է՝ պատվիրատուները բազմաթիվ են, կատարողը՝ ուղիղ իշխանությունն է և մի նպատակ ունի, որ իր իշխանությունը մեկ օր ավելի շատ պահի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան