«ՀՀ պաշտոնյաներն էլ չեն խոսում Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սանձազերծած լայնամասշտաբ գործողությունների մասին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չորս տարի առաջ՝ սեպտեմբերի 13-14-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։
Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:
«2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,–2023 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովում նշել էր Արարատ Միրզոյանը: Դա հակասում էր Փաշինյանի նշած թվին։
Չորս տարի անց ՀՀ պաշտոնյաներն էլ չեն խոսում Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնամասշտաբ գործողությունների մասին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ մենք երկու օրվա մեջ ավելի քան 200 կյանք ենք կորցրել...
224-ը վիճակագրություն չի, դա մարդիկ են։ Ամեն մարդու հետևում կանգնած են նրա ընտանիքի անդամները, նրա հարազատները, նրան սիրող, նրանով ապրող երեխաներ ու սիրելի մարդիկ։ «Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին։ Նա գերադասում է «հեծանվային փարթիներ» կազմակերպել, ուրախանալ, մոռանալ։ Բայց ո՞նց մոռանաս չմոռացվողը։ Ինչպե՞ս մոռանաս մեր զոհերին, այդ օրերին ադրբեջանական կողմի իրականացրած դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, ընդհուպ մինչև կին զինծառայողի անդամահատման սարսափելի դրվագը։ Դրան զուգահեռ՝ ինչպե՞ս մոռանաս, որ ադրբեջանական զորքերը նստած են մեր ստրատեգիական բարձունքներում․․․
Իր լուռ անտարբերությամբ ու մոռացության քարոզով Փաշինյանը շատ ակնհայտ ուղերձ է հղում հայոց բանակին, հայ զինծառայողին։ Ցավոք, այդ ուղերձը հետևյալն է՝ քո զոհողությունը ոչ ոք չի հիշելու, հակառակը՝ պետության ղեկավարությունը այդ օրը հեծանվային տոնախմբություն է կազմակերպելու, քո ընտանիքի անդամին ոչ ոք չի ցավակցելու, նրան երբեք շնորհակալություն չեն հայտնելու։ Սա երկիրը անպաշտպանության մատնելու, զինվորի, հայ զինծառայողի նվիրումը արժեզրկելու, նսեմացնելու հստակ քաղաքականություն է։
Մեզ ուղղված անվտանգային սպառնալիքների համատեքստում պետության ղեկավարությունն իր քաղաքականությամբ կազմաքանդում ու գաղափարազուրկ է դարձնում հայոց պետությունը։ Դրա լուծումը բովանդակային ու քաղաքակրթական տիրույթում դիսկուրսների ծավալումն է՝ քաղաքական լուծմանը միտված։ Հանրությունը շատ ավելի ուժեղ է, քան իրեն թվում է։ Հանրությունն ունի տրամաբանական առաջնորդության և տեսլականի ձևակերպման կարիք։
Ես շնորհակալ եմ իրենց կյանքն ու առողջությունը իմ պետության պաշտպանության համար դրած բոլոր հայ զինծառայողներին, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին․․․»։

«Կստացվեր, որ օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար». Արման Եղոյան (տեսանյութ)
1311:42
«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2811:30
«ՀՀ պաշտոնյաներն էլ չեն խոսում Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սանձազերծած լայնամասշտաբ գործողությունների մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2811:24
«Խաղաղություն չեն կառուցում՝ սեփական պատմության ուրացման ճանապարհով». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2911:18
«ՀՀ-ն պարտավոր է պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել հայկական հուշարձանների ոչնչացումը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
3611:06
«Խուզարկությունը քարոզչական նպատակ ուներ՝ թանկարժեք իրեր վերցնելու, տեսարաններով տարածելու»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
5211:00
«Եթե մենք ունենայինք ՀՀ ԱԺ-ին արժանի նախագահ, կհնչեր ոչ թե նման արձագանք, այդ դիտողություն». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5010:48
«Առաջարկում եմ անտեսել այդ սուբյեկտին». Ռուբեն Ռուբինյան
5610:42