«Կստացվեր, որ օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար». Արման Եղոյան

«Պարոն Կարապետյանը հարցրեց, թե արդյոք երդման տեքստում նախկինի պես կա «հանուն հայրենիքի հզորացման» ձևակերպումը, ո՛չ չկա, ինչպես որ պատգամավորի երդման տեքստում այլևս չկա, որովհետև եթե այն լիներ, կստացվեր, որ դուք այս օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար»,- Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
8403:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8902:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10301:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
10400:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
107Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
102Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
211Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
126Երեկ, 19:18