Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն «ապավինում է դատախազության ողջախոհությանը»

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» Գլխավոր դատախազության մոտ են. ինչպես ներկայացուցիչներն ասացին՝ հաղորդում ներկայացրեցին հանցագործության մասին։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի՝ տվյալ դեպքում Գլխավոր դատախազության ողջախոհությանը․ ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են ու անբեկանելի»։
Լրագրողի դիտարկմանը՝ Գլխավոր դատախազությունից դժգոհություն ունեիք, պատգամավորն ասաց․ «Շարունակում եմ Գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացված միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնանք․․․ ունենք այն, ինչ ունենք»։
Հիշեցնենք՝ երբ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԲՀԿ-ականներն ամբիոնից պահանջում էին Արթուր Դավթյանի հրաժարականը՝ ասելով․ «Դուք որպես մասնագետ՝ անաչառ չեք, քաղաքական պատվեր եք կատարում, մոտեցե՛ք ամբիոնին ու հրաժարական տվեք»։

««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
1015:42
«Էս երկրի միակ պատուհաս կուսակցությունը ՔՊ-ն է»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
3015:30
«Վարդանյանը մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի նվիրյալ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2915:24
«Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին (տեսանյութ)
4115:18
Կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
8815:13
«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
3615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
4015:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
5214:48