Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը դատախազության բողոքը վարույթ չի ընդունել

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են դատարանից։
Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընդդիմախոս Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել:

Եվրոխորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացմանը
2916:19
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ». Ֆիդան
4716:01
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը դատախազության բողոքը վարույթ չի ընդունել
3315:54
««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
4415:42
«Էս երկրի միակ պատուհաս կուսակցությունը ՔՊ-ն է»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
4415:30
«Վարդանյանը մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի նվիրյալ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4115:24
«Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին (տեսանյութ)
5315:18
Կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
10715:13