Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով

««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
47
Այսօր, 15:42

«Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծի աշխատանքները՝ 75%-ով։

«Երկու ծրագրերի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Ներկայում Նախիջևանում սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այն համարվում է Հայաստանի տարածքը, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս ծրագրի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Կստեղծվեն պայմաններ Եվրոպայից՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունն ապահովելու համար»,- նշել է Բայրամովը։