Սահմանվեց ՍԴ դատավորների և նախագահի ընտրության կարգը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ 80 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի այս փաթեթով սահմանվում են հետևյալ փոփոխությունները.
1. Հաշվի առնելով այն, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով արդեն իսկ առկա կարգավորումները սահմանում են Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական երաշխիքները և նրանց պաշտոնավարումը դադարելու դեպքում կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարցերը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 88-րդ հոդվածի 4.1, 4.2 եւ 4.3-րդ մասերը՝ դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով: Միևնույն ժամանակ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցվել է նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը:
2. Հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությունը՝
2.1) համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը Սահմանադրության 213-րդ հոդվածին.
2.2) հստակեցվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած մյուս դատավորների պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը.
2.3) սահմանվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը և ժամկետները: Ըստ այդմ՝ առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով, ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում.
2.4) նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
3. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու համար սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաև բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
2116:12
«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
4915:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
7114:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
6314:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
6714:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
17213:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7812:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7212:36