«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Այս որոշմանը Իսպանիայի կառավարությունը հանգեց մի քանի օր երկրում բնակարանային ճգնաժամի և խորացող սոցիալական խնդիրների ֆոնին:
Ցույցերի ընդլայնման պատճառ դարձավ Մադրիդում 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարման փաստը իր բնակարանից։ Դեպքը լայն հասարակական արձագանք առաջացրեց և դարձավ բնակարանային խնդրի պայքարում խորհրդանիշ:
Հոկտեմբերի 2-ին Իսպանիայի խորհրդարանը մերժեց կառավարության կողմից ներկայացված երկու արտակարգ միջոցառումների փաթեթը, որոնք նախատեսում էին վարձակալների պաշտպանություն, որոշ վտարումների կանխարգելում, սպեկուլյատիվ անշարժ գույքի գործարքների սահմանափակումներ և վարձակալության պայմանագրերի երկարաձգման մեխանիզմներ։
Այդ մերժումից հետո 50 քաղաքում տեղի են ունենում ցույցեր, որոնց մասնակցում է մոտ 70 հազար մարդ:
Եթե տեղափոխվենք Հայաստան, ապա կտեսնենք, որ նույն բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները: Սակայն Կառավարությունը պառլամենտ որևէ կարգավորման փաթեթ ներկայացնելու փոխարեն վարչապետի մակարդակով հայտարարում է՝ «Եթե թանկ է, գնացեք մարզերում ապրեք»: Ու դա այնպես է ասում, կարծես ամեն մի մարզում մեկական բուհ, երկուական արդյունաբերական համալիր է ստեղծել ու հազարավոր աշխատատեղեր բացել:
Եթե լիներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ապա պարտադիր «Դեմ եմ թանկացումներին» ակցիաներով կլցներ փողոցը:
Դե ներկայիս խորհրդարանական ընդդիմության մասին չեմ խոսում...
Իսկ եթե արտահերթ ընտրություն լիներ, թանկացումներից դժգոհ ժողովուրդը Փաշինյանին չորրորդ ժամկետով կընտրեր, «մենակ թե սահմանին չկրակեն», այլ միայն կամացուկ մտնեն ու հարձակվեն կանանց ու երեխաների վրա»:

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01