Հայտնաբերվել է ռուսերեն լեզվով գրառում. ՔԿ-ն՝ մանրամասներ է հայտնում

2020թ. հուլիսի 4-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ, ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս. Ս-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, բնակարանի ննջասենյակի պահարանի վրա հայտնաբերվել է ռուսերեն լեզվով գրված գրառում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ
96Երեկ, 16:18
«Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ
108Երեկ, 13:00
Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ԱԹՍ-ներ, տեխնիկական այլ միջոցներ
105Երեկ, 11:30
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
14815.06.2026, 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
13015.06.2026, 16:06
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ
14215.06.2026, 15:54
Հարուցվել է վարչական վարույթ
12715.06.2026, 13:36
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է Արդարադատության նախարարին
10915.06.2026, 11:24