«ԱԻՆ-ը Նարեկին չի գտել, միայն անասուններին են գտել ու դադարեցրել որոնումները»․ Թեհմինե Գրիգորյան

1990 թվականին ծնված Նարեկ Սարդարյանը երեկ առավոտյան անասուններին տարել է Սյունիքի մարզի Գորհայքի արոտավայր ու այլևս չի վերադարձել։ Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա բարեկամուհի Թեհմինե Գրիգորյանը։ «Հարազատները երկար փնտրել են Նարեկին ու չեն գտել, նա ձիով էր, ձին ևս սարում չի եղել, միայն անասուններին են գտել։ Դիմել են ԱԻՆ, որը գիշերը որոնումներ է իրականացրել, բայց այսօր կեսօրի դրությամբ դադարեցրել է՝ առանց որևէ պատճառաբանության։ Հարազատները մտածում են, որ Նարեկը գուցե հատել է հայ-ադրբեջանական սահմանը։ Դիմել ենք ոստիկանություն, Կարմիր խաչի գրասենյակ, որևէ պատասխան դեռ չկա։ Արդեն մեկ օր է անցել, նույնիսկ Սիսիանի ոստիկանությունը չի եկել հարցուփորձ անելու»,- ասաց Թեհմինե Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սարդարյանն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
8400:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
89Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
98Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
290Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
139Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
359Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
130Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
168Երեկ, 00:30