«Վստահ եմ՝ ինչ-որ ուժեր կան, որոնք հորդորում են «Բիլայն»-ի աշխատակիցներին նման կերպ մտածել». «Թիմ» ՍՊԸ-ի տնօրեն
![]() 355 Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 17:25 Ինչպես տեղեկացրել ենք՝ «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀԾԿՀ գրասենյակի մոտ՝ ընդդեմ «Թիմ» ՍՊԸ-ի և «Բիլայն»-ի գործարքին: Լրագրողների հետ զրույցում «Թիմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը պարզաբանեց. «Իրականում ոչ մի խնդիր չեմ տեսնում, կարող եմ հանգստացնել, որ զանգվածային ազատումներ չեն լինելու: Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է, իրենք բանիմաց են, ուստի հնարավորություն ունենք ավելի լավ ծառայություն ստեղծելու, ավելի շատ աշխատատեղ, քան կար մինչ այժմ»։ Նրա խոսքով՝ իրեն զարմացրել է այս առնչությամբ մարդկանց բողոքը. «Ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթները բարձրացնել և ունենալ էլ ավելի լավ ծառայություն... Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է դա անհանգստացնում աշխատակիցներին: Ես չեմ կարող պատասխանել, բայց վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք որ հորդորում են մարդկանց նման կերպ մտածել»,- շարունակեց Հ. Եսայանը: |

«Կգա մի օր, երբ ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»․ Սարգիս Գրիգորյան
712:06
«Ինչո՞ւ եք խուսափում հարցերից, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Փաշինյանի արշավանքներին». լրագրողները՝ Վեհափառին (տեսանյութ)
4611:06
Սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ անմար կրակի մոտ (տեսանյութ)
5611:00
«Էսօր մարդիկ ուզում են նորից տանել, մտցնել Ռուսաստանի կազմ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5110:54
«Թոշակների բարձրացման հետ կապված ռիսկեր էիք տեսնում․ շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
6010:42
«Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, միասնական, երբեք չմոռանալ և չհանձնվել»․ Գագիկ Ծառուկյան
10210:30
«Սգում ենք հայ ժողովրդի հետ». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն (տեսանյութ)
17310:28
«Հայաստանի ղեկավարները փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև»․ Սամվել Կարապետյան
13810:18
