Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և մշակել երկկողմ ռազմավարական փաստաթուղթ, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը տնտեսական և տարանցիկ հաղորդակցությունների ոլորտներում։
?️Ինչպես հաղորդում է Pars Today-ը, ուրբաթ երեկոյան, Հայաստան կատարած այցից հեըո, որտեղ մասնակցել է COP17 գագաթնաժողովին, Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա ծրագրերը։
?️Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մասնագիտական հանդիպումներ անցկացնեն՝ համատեղ ռազմավարական փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։
?️Իրանի նախագահը տարածաշրջանային քննարկումների կարևոր ուղղություններից է համարել հաղորդակցային և տարանցիկ երթուղիների զարգացումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աշխարհագրական հնարավորությունները Եվրոպա, Պարսից ծոց, Աֆղանստան և Հնդկաստան տանող երթուղիներին կապելը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև մշակութային և քաղաքական կապերի ամրապնդման համար։
?️Անդրադառնալով Իրանի, Հայաստանի և Վրաստանի ընդհանուր հնարավորություններին՝ Փեզեշքիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
?️Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ փոխգործակցության զարգացումը կարող է նպաստել փոխադարձ շահերի ապահովմանը և կառուցողական կապերի ամրապնդմանը»։

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12