Հակոբ Բադալյանը՝ Տիգրան Պասկևիչյանի՝ «Գիտությունից՝ պետություն» ֆիլմի մասին

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Նախօրեին ներկա էի Տիգրան Պասկևիչյանի պատրաստած՝ «Գիտությունից՝ պետություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմը առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին է, բայց իմ խորին համոզմամբ, ավելի շուտ և ավելի շատ՝ առաջին նախագահի քաղաքական կենսագրության մեկնարկի «առիթով», բայց Հայաստանի հանրապետության ստեղծման մասին՝ արցախյան շարժումից մինչև հաղթանակ, ու զուգահեռ՝ պետականության ձևավորում, բարդագույն ժամանակաշրջանում։
Եվ այդ իմաստով, իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ պետականության ստեղծման պրագմատիզմի մասին ֆիլմն առաջացնում է հուզականության որոշակի դոզա։ Հատկապես, երբ ֆիլմը դիտում ենք այդ ամենի փաստացի աղետալի կորստի պայմաններում։
Իհարկե շատ տարբեր են գնահատականները այդ տարիների կառավարող ուժի, կառավարող վերնախավի, առաջին նախագահի, այլ առանցքային դեմքերի, ներիշխանական հարաբերությունների և այլնի վերաբերյալ։ Բայց այստեղ հարցը որևէ մեկի բնութագիրը չէ, հարցը պատմական փաստն է, որ կայացել էր՝ ծանրագույն ժամանակաշրջանում, կայացել էր պատմական հաղթանակով, որովհետև դրանով զբաղվողները գերադասել էին ոչ թե զբաղվել «պատմություն կերտելու ճառասացությամբ», ոչ թե փիլիսոփայել՝ «պատմության՝ ոչ թե անցյալ, այլ ապագա լինելու» մասին, ոչ թե իշխանություն պահել պարտությունը հաղթանակ բնութագրելով, այլ պարզապես ընդունել էին պատմական մարտահրավերը եւ այն վերածել նոր ու արժանապատիվ պատմության, այդ ամենը Հայաստանում և Արցախում անելով իրական հաղթանակով։
Նրանք գործել են իդեալակա՞ն։ Իհարկե ոչ։ Նրանք եղել են անբասիր։ Իհարկե ոչ։ Բայց խոսքը պետության մասին է, պետության կերտման՝ արժանապատիվ պետության ու պատմության ձեւավորման, այլ ոչ թե որևէ մեկի բյուրեղյա մաքրության կամ անբասիրության, և անգամ՝ քաղաքական հայեցողության։
Եվ ֆիլմը դիտելիս, զուգահեռ, պարբերաբար մտքիս էր գալիս ամերիկացի գրող Մայքլ Հոփի հանրահայտ խոսքը՝ ««Դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց: Ուժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակներ: Լավ ժամանակները ծնում են թույլ մարդկանց: Թույլ մարդիկ ստեղծում են դժվար ժամանակներ»։

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
2113:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
2713:12
Հակոբ Բադալյանը՝ Տիգրան Պասկևիչյանի՝ «Գիտությունից՝ պետություն» ֆիլմի մասին
3713:00
«Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ քայլեր է իրականացնում»․ Սուրեն Սարգսյան
4312:42
«Նարեկ Կարապետյանը ջահել տարիներին ասե՞լ է՝ հայրի՛կ, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի ախռանայի պետ Վաչոն գրպանում 1 մլն դոլար պահում»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6012:12
Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան (տեսանյութ)
6511:06
Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներ կիրառելուց
18310:42
«Երեկ լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
10410:12