«Անհասկանալի մնաց Նախիջևան էքսկլավի հարցը». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից մի հանելուկ չեմ կարողանում լուծել:
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն՝ այսինքն երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»:
Այն, որ առաջիկայում Հայաստանի սուվերեն տարածքից իշխանությունն առանց իրավական հիմքերի պատրաստ է զիջել տարածքներ, որպես «անկլավ», դա հասկանալի է:
Բայց անհասկանալի մնաց Նախիջևան էքսկլավի հարցը: Հիմա եթե Փաշինյանը ուզում է, որ էքսկլավ ու անկլավ չմնա, ոնց է պատկերացնում. Նախիջևանը մեզ տան որպես անկլա՞վ, թե մենք ապահովենք Նախիջևանի և Մայր Ադրբեջանի տարածքային միացումը և փոխենք էքսկլավի կարգավիճակը:
Որ Ալիևը ասեր «ոչ մի անկլավ ու էքսկլավ չի լինելու»՝ հարցեր չէին առաջանա: Այդ մարդը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ:
Բայց որ Հայաստանի վարչապետն է դա հայտարարում, Ալիևին այլ բան չի մնում քան գոհ դեմքով ժպտալ և գլխով համաձայնության ժեստեր անել»:

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12