«Նրանք ինձ համար քույրեր և եղբայրներ են». ադրբեջանցի մոդելը հայերի հետ խաղաղության կոչ է արել

Քիմ Քարդաշյանի հետ նմանության շնորհիվ հանրահայտ դարձած ադրբեջանցի Քամի Օսմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:
Մոդել Քամի Օսմանին, որին հաճախ անվանում են հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի նմանակ, համացանցում վիրավորել և անիծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կոչերի համար:
Instagram-ի իր էջում նա հրապարակել է լուսանկար, որը մակագրել է. «Սերը բուժում է ամենախոր վերքերը։ Սիրեք, այլ ոչ թե կռվեք»։
Մոդելը հայտնել է նաև, որ շատ հայ ընկերներ ունի և շատ է սիրում նրանց․ «Քաղաքականությունն իմը չէ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք ու հարգենք միմյանց: Ես սիրում եմ իմ հայ ընկերներին։ Նրանք ինձ համար եղբայրներ և քույրեր են, և ես ամեն ինչի պատրաստ եմ նրանց համար», - ասել է մոդելը։
Նա խոստովանել է, որ իրադարձությունների մասին շատ լավ տեղեկացված չէ և չի աջակցում կողմերից ոչ մեկին, այլ պարզապես խաղաղության կոչ է անում երկու ժողովուրդներին:
«Խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քաղաքականության. վստահ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է պատերազմեն միմյանց դեմ», - եզրափակել է մոդելը:
Սակայն աղջկա հրապարակումը որոշ ադրբեջանցի օգտատերերին դուր չի եկել։
«Հայերի՞ց ես վախենում», «Եթե դու ադրբեջանցի ես, ապա չպետք է այդպես գրես», «Ասա, որ ադրբեջանցիները պետք է հաղթեն», «Դուք դավաճան եք», «Դուք պետք է ամաչեք»- գրել են նրանք։
Քամի Օսմանը բնակվում է Կանադայում, նրան հաճախ կոչում են «կանադական Քիմ Քարդաշյան։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
323428.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
112024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
115023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114223.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
130920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
132319.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
319819.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
126019.10.2026, 11:48