«7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածը չի ընդունվել»․ ԵՊԼՀ չընդունված դիմորդների ծնողները բողոքում են

Այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մոտ հավաքված մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել։
«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ ու մեր զայրույթն ենք հայտնում, որովհետև անտրամաբանական ու անարդար իրավիճակ է ստեղծվել․ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածը չի ընդունվել։ Ասացե՛ք խնդրեմ, որքանո՞վ է սա հարիր մեր պետությանը․․․ Ես, օրինակ, հիանում եմ հեղափոխության արդյունքներով, բայց այս դեպքի համար, ճիշտն ասած, ամաչում եմ։ Այստեղ բոլորս մեր դժգոհությունն ենք հայտնում, քանի որ դրանում ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այստեղ չստանանք մեր պատասխանը՝ երևի կգնանք Հանրապետության հրապարակ կամ կրթության նախարարություն»,- ասաց ծնողներից մեկը։
Այնուհետև, հարցին, թե ինչպես է պատահել, որ ավելի քիչ բալ ստացածներն ընդունվել են, իսկ բարձր բալ վաստակածները՝ ոչ, ծնողը պատասխանեց. «Իրենց պարզաբանմամբ ինչ-որ առաջնահերթություններ են հաշվի առնվել, բայց հասկանո՞ւմ եք, դա այնքան տասներորդական հարց է, որ ոչ մի քննադատության չի դիմանա»,-պատասխանեց ծնողը:
«Իմ աղջիկը, սովորելով չինական դպրոցում, ստացել է 16 միավոր, նշելով 8 բաժին՝ ոչ մի բաժնում չկա․․․ Ես իմ աղջկա գիտելիքների վրա վստահ եմ, թող ևս մեկ քննության հնարավորություն տան․․․ Թող երեխաներին հոգեբանական տրավմայի չենթարկեն։ Մենք այս համակարգի համար չենք պայքարել ու զօր ու գիշեր մասնակցել ցույցերի»,- ասաց մեկ ուրիշ ծնող՝ խնդրելով, որ հարցին լուծում տան։
Խնդրի վերաբերյալ գրառում է կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը․ «Այս պահին բազմաթիվ ծնողներ ԳԹԿ-ի առջև բողոքում են, որ իրենց դիմորդ երեխաները բարձր միավորներ են ստացել, սակայն չեն ընդունվել, քանի որ առաջնային հայտով չեն բավարարել պահանջներին։ Սակայն եթե միայն առաջնային հայտով պետք է առաջնորդվեին ընդունել, թե ոչ, ինչի համար է տրվել 8 հայտ ներկայացնելու հնարավորություն։ Եթե առաջին հայտով չի անցնում, ապա երկրորդ հայտն առնվազն պետք է մրցույթի մեջ մտնի։
Հիմա ստացվում է, որ, օրինակ, 8 միավոր ստացած դիմորդն ընդունվել է առաջին հայտով, իսկ մյուս դիմորդն, ով ստացել է 17 միավոր, չի անցնում ոչ մի բաժնում, որովհետև առաջին հայտին չի բավարարել։
Ստորև ԿԳՄՍ-ին ներկայացրել եմ նման դիմումներից մեկը, երբ դիմորդը չի ընդունվել ԵՊԲՀ։
Ծնողն այս պահին ահազանգում է, որ նախարարությունից հրաժարվում են գրանցել ընդունելության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35