«Վերցրեք մեր բարության մի մասը». Գոհար Ավետիսյանը Մոսկվայում ծիրանի ակցիա է իրականացրել

ՌԴ-ում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ում հրապարակում է արել՝ Մոսկվայում հայկական ծիրան և դեղձ բաժանելու ակցիայի մասին․
«Նույնիսկ աշխարհից կտրված՝ հոգալով նորածին երեխայիս մասին, ես ամեն առավոտ կապի մեջ եմ Սոֆյա Բրոյանի հետ (բլոգեր, դերասանուհի)․ մենք մտածում էինք, թե ինչպես նպաստենք Հայաստանից մրգերի վաճառքի գործին։ Մենք յուրաքանչյուրս 2 տոննա դեղձ ու ծիրան ենք գնել, մեզ նաև միացել է հայկական եկեղեցին», - գրել է Ավետիսյանը։
Նա նաև հորդորել է հայկական բարիքները տուն տանել, պահածոներ պատրաստել, ինչպես նաև՝ թարմ մրգեր հյուրասիրել երեխաներին․
«Ընդհանուր 8,5 տոննա հայկական ծիրանն ու դեղձը բոլորովին անվճար կբաժանվեն Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցու մոտ ներկա բոլոր ցանկացողներին: Այնպես որ, անպայման եկեք և վերցրեք մեր բարության և սիրո մի մասնիկը», - գրել է Գոհարը:
Հիշեցնենք, որ բացի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից, Մոսկվայում ադրբեջանցիները «ծիրանի պատերազմ» են սկսել հայերի դեմ։ Սկզբում երկու ադրբեջանցիներ հայկական ծիրանի երեք արկղ են գնել և տրորել, այնուհետև ադրբեջանցի գործարարների գլխավորած «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնը արգելել է հայկական ծիրանի վաճառքը: Իսկ հայերն ամբողջ Ռուսաստանից մեկնել են Մոսկվա և գնել մնացած բոլոր ծիրանները։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
323428.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
112024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
115023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114223.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
130920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
132319.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
319819.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
126019.10.2026, 11:48