Չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան ԳԹԿ-ի դիմաց

Այսօր՝ հուլիսի 21-ին, բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները կրկին հավաքվել են ԳԹԿ-ի դիմաց։ Նրանք բողոքում են ընդունելության կարգից և պահանջում են հարցին լուծում տալ։
«Տղաս առաջին հայտով նշել է իրավաբանական ֆակուլտետ և ստացել է 15,75 բալ։ Ես չեմ ուզում միայն իմ տղայի համար ասել, քանի որ կան դիմորդներ, որոնք տղայիցս բարձր են ստացել՝ 18,75 բալ և ընդամենը չորս հայտ լրացնելով՝ չեն ընդունվել»,- այս մասին ասաց ծնողներից մեկը։
«Թող նախարարը կառավարության նիստում հարց բարձրացնի, որ տեղեր հատկացնեն ամենալավ դիմորդների համար, որոնք բարձր գնահատականներ են ստացել։ Դրանից և՛ պետությունն է շահում, քանի որ վճարում ենք, և՛ դիմորդները։ Այնուհետև՝ առաջին կիսամյակից հետո, լուրջ քննություն թող անցկացնեն և ովքեր վատ կտիրապետեն իրենց մասնագիտական առարկաներին, նրանք թող դուրս մնան»,- առաջարկեց ծնողը։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35