«Բուհ ընդունվելու ավելի հետադիմական կարգ անհնար էր երևակայել». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուհ ընդունվելու ավելի հետադիմական կարգ, քան այս տարվանն է, անհնար էր երևակայել: ԿԳՄՍ նախարարության Կ ճյուղի պատասխանատուների սահմանած այս կարգն արատավոր է և դատապարտելի, քանի որ դրանով խրախուսվում է մարտնչող միջակությունը, և, հակառակը՝ նսեմացվում գիտելիքը:
Ի՞նչ բացատրություն ունի սա, հարգելի կառավարություն, երբ 7.5 միավոր վաստակածը պիտի բուհ ընդունվի, իսկ 18.75 միավոր վաստակած ոսկե մեդալակիրը՝ ոչ, քանի որ նա չի իմացել ընդունելության՝ վերջին պահին ձեր հրապարակած երկարաշունչ ու խճճված կանոնները, որոնց մեջ, ի դեպ, զռռում է դրանց հասցեատերերի հանդեպ տարրական հարգանքի բացակայությունը...
Ի՞նչ ապագա եք կանխորոշում այսպիսով, ի՞նչ մասնագետներ են թողարկելու առանց այդ էլ ուսուցման որակով աչքի չընկնող բուհերը. նույն մարտնչող միջակնե՞րը պիտի եղանակ ստեղծեն երկրում, զոհողություն համարելով մասնավոր սեկտորում իրենց բա՜րձր աշխատավարձից հրաժարվելն ու պետական բա՜րձր պաշտոններ զբաղեցնելը, իսկ փայլուն գիտելիք ունեցողներն էլ, բնականաբար, պիտի ֆիզիկապես ջլատվելով ու հոգեպես տանջվելո՞վ հայթայթեն իրենց ապրուստը...
...Չե՞ք կարծում, որ շատ մեղմ նկարագրեցի ձեր զարմանալի անհեռատեսության ու անհասկանալի շուստրիության արգասիք էս նորամուծությունը»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35