«Պետք է պարտադիր ավելացնել ռազմագիտության ժամերը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր նորից տեսնում ենք, որ Արմավիրում ինչ որ նոր եկեղեցու հիմք է դրվել: Հարգելիներս, ե՞րբ ենք վերջապես ուշքի գալու: Մեր հայրենիքը պերմանենտ պատերազմի մեջ է, շուրջբոլորը մեծ ու փոքր իմպերիաների անկառավարելի փլուզման գործընթաց է գնում, և պարզ չէ դեռ, թե երբ է այս ամենն ավարտվելու: Փոխանակ մտածենք հավուր պատշաճի պատրաստվել այդ լուրջ մարտահրավերներին դիմագրավելու, զենք-զինամթերք արտադրենք, ապաստարաններ, կոմունիկացիաներ հիմնենք, տնտեսություն զարգացնենք և այլն՝ դրա փոխարեն հիմա նորից դարավոր կոտրված տաշտակի առջև ենք ուզում կանգնե՞լ: Վերջապես ոչ թե պետք է քննարկել դպրոցներում աստվածաշնչային պատմությունների լինել-չլինելու հարցը, այլ՝ ուղղակի պետք է պարտադիր ավելացնել ռազմագիտության ժամերը և պատշաճ կերպով ուսուցանել հայոց զինուժի պատմությունը: Մենք այսօր պահանջ ունենք Հայաստանի համար հայրենասեր քաղաքացի և մարտունակ զինվոր կրթելու, կայացնելու անհրաժեշտություն: Թե չէ ստացվում է՝ նորից ենք աղոթելու, որ օտարը գա մեզ «փրկի»»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35