«Նելլի, չմտածես, դու սովորելու ես». Նաիրա Զոհրաբյան
![]() 393 Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 15:50 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրենքով ամրագրված անարդարություն Նելլի, չմտածես, դու սովորելու ես Երկու օր չեն դադարում բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների և նրանց ծնողների բողոքի ցույցերը։ Նախարարությունն անդրդվելի է՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին, կետին ու դուխին համապատասխան։ Դիմորդները, ըստ նախարարության, պարտավոր էին ծանոթանալ ընդունելության քննությունների կարգում արված փոփոխությանը, ըստ որի՝ գերակա է առաջին հայտը։ Էս հարցը պիտի լուծվի, ու էս հարցը չի կարող էսպես մնալ։ Նելլի Ազատյան ու բարձր միավորներ ստացած դիմորդներ, դուք պիտի սովորեք ու մենք բոլորս, էն որ խոսում ենք, թե գիտելիքը ամենամեծ ուժն է, ամեն ինչ պիտի անենք, որ դուք շարունակեք ձեր կրթությունը։ Ի վերջո, սոցիալական լարվածության այս ֆոնին, երբ բուհերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այդ երեխաները պատրաստ են վճարել սովորելու համար, ի՞նչ իմաստ ունի գնալ արհեստական առճակատման և այս երեխաներին «կոտրելու» ճանապարհով։ Ես երբևէ մեծ հույսեր չեմ կապել այս նախարարության հետ, բայց հիմա դիմում եմ իրենց՝ վերանայե՛ք ձեր որոշումը, արդարությունը շատ ավելի բարձր է, քան տվյալ պահի օրենքի կամ կարգադրության կետն ու տառը, որը միշտ հնարավոր է շտկել։ Մինչդեռ, բարձր միավորներ ստացած այս երեխաների հուսալքությունն ու վիրավորանքը ոչ մի բանով ու երբեք այլեւս շտկել չի լինելու։ Նելլի՛, դու ու քո ընկերները հաստատ սովորելու եք, որովհետեւ դու՛, Նելլի, քո հայրենի Բերդավանի պարբերական ռմբակոծության տակ գիրք ես կարդացել, սովորել ես, ու հիմա մեր բոլորի արժանապատվության հարցը պիտի լինի քո և մյուս երեխաների այս շատ պարզ հարցի ճիշտ լուծումը գտնելը»։ |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
55019.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
171316.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
68314.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
120807.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
122203.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
108703.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
116303.04.2026, 11:18
