«Անընդունելի է, որ քննարկմանը ներկա չէին ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ էլ փոխնախարարը»․ Աննա Կոստանյան
![]() 682 Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 17:10 Ազգային ժողովում այսօր ընթացել է հատուկ նիստ, որտեղ քննարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների հարցը։ «Երեք խմբակցությունների պատգամավորների հիմնական մտահոգությունը նրանում է, թե ինչպես կարող է ցածր միավորներ ստացած դիմորդն առավելություն ունենալ բարձր միավորներ ստացածից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Այստեղ ակնհայտորեն ստորադասվում է գիտելիքի դերը՝ շատ թույլ հիմնավորմամբ, ըստ որի այն դիմորդները, որոնք առաջին հայտով են նշել իրենց մասնագիտությունները, շատ հստակ պատկերացում են ունեցել։ Իմ պնդումն էլ հետևյալն է՝ չեմ կարծում, թե 16-17 տարեկան երեխան այնքան հստակ կողմնորոշում կունենա իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել»,-ասաց պատգամավորը։ «Ներկա էր վարչության պետը, որն այս պահին կարող էր տալ այնպիսի մեկնաբանություններ, որոնք վերջին օրերին լսում ենք և դրա մասին բոլորս գիտեինք»,- ասաց Կոստանյանը։ Պատգամավորը հայտնեց, որ իրենք արել են իրենց առաջարկությունները, որոնք, նրա խոսքով, գեներացվել էին ծնողների կողմից բարձրացված տարբերակով․ այն է՝ առաջին կիսամյակում երեխաներին տալ հնարավորություն ապացուցելու, որ իրենք արժանի են լինել ուսանող, հակառակ դեպքում ֆիլտրվեն և հետագայում շարունակեն ուսումը նրանք, ովքեր կունենան բարձր առաջադիմություն։ Աննա Կոստանյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունից որևէ մեկնաբանություն չի եղել, թե ինչու նախարարը կամ փոխնախարարը ներկա չեն եղել։ |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
55019.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
171316.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
68314.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
120807.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
122203.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
108703.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
116303.04.2026, 11:18
