Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում». ԱՆ խոսնակ

«Մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում». ԱՆ խոսնակ
961
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 19:15

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում՝ նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը, կիսելով հարազատների վիշտը, իր խորը ցավակցությունն է հայտնում»: