«Կասկած կա, որ բուհերի որոշ բաժիններում արհեստականորեն գնահատականները բարձրացվել են». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ դիմորդներ, ձեր բարձր գնահատականներով ձեր նախընտրած մասնագիտությամբ դուք չեք ընդունվել բուհ, քանզի առկա է հիմնավոր կասկած, որ այդ բաժիններում արհեստականորեն գնահատականները բարձրացվել են, որը և հանցագործություն է։ Օրինակ՝ ԵՊՀ իրավավագիություն բաժնում ընդունվել են բացարձակապես միայն 19-20 միավորներով (151 դիմորդներ)։ Ահա այստեղ է հիմնական խնդիրը, քանզի եթե արհեստականորեն գնահատականները չբարձրացվեին, մեր երեխաները՝ դուք, հիմնականում կընդունվեիք ձեր նախընտրածով։ Խնդրում եմ այդ ուղուց չշեղվել, քանզի հակառակ դեպքում կարող են մի քանիսի համար ինչ-որ պայմաններ ապահովել և դրանով թաքցել նշված չարաբաստիկ խնդիրը։ Նոր Հայաստանում չի կարող նման բան լինել, և այն պետք է արմատախիլ անել։ Ես արդեն այդ մասին գրավոր դիմում հաղորդում եմ ներկայացրել վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԺ և նախարարին։ Հայտարարում եմ, որ թեև խնդիրը, ի սկզբանե, բացահայտել եմ որդուս ընդունելիության շրջանակներում, սակայն այն վեր է անձնական շահից, ինչով պայմանավորված պայքարելու եմ հնարավոր բոլոր օրինական միջոցներով և կրկին անգամ հորդորում եմ՝ չշեղվել պայքարի արմատական ուղուց»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35