Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ Ա. Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Ն. Վ.-ի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը դուրս են բերվել ավտոմեքենայից: Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ
6813:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
6112:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
10212:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
20809:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
159Երեկ, 21:24
Էլեկտրական ենթակայանի հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)
158Երեկ, 20:48
Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն (լուսանկար)
271Երեկ, 18:54
Հրդեհի վայրում լսվում են պայթյունի ձայներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
196Երեկ, 18:36