Յուրաքանչյուր տարի այս հիվանդությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում՝ պատվաստման օգնությամբ:
Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը՝ և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում՝ 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը՝ նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝
1. Թիվ 22 պոլիկլինիկա
2. Թիվ 12 պոլիկլինիկա
3. Թիվ 19 պոլիկլինիկա
4. Թիվ 13 պոլիկլինիկա
5. Նոր Արեշ պոլիկլինիկա
6. Թիվ 4 պոլիկլինիկա
7. Թիվ 5 պոլիկլինիկա
8. Թիվ 8 պոլիկլինիկա
9. Կարմիր Բլուր պոլիկլինիկա
10. Թիվ 15 պոլիկլինիկա
11. Թիվ 17 պոլիկլինիկա
12. Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
13. Նոր Արաբկիր պոլիկլինիկա
14. Արշակունյաց պոլիկլինիկա
15. Սարի թաղ պոլիկլինիկա:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
166Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
28621.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
35320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
44420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
118719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
49318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
45918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
91515.08.2026, 11:24