Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 395 նոր դեպք

978
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 13:25
Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 395 դեպք է հաստատվել, մահացել է 150 մարդ (նախօրեին՝ 85 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 823 515 մարդ, ապաքինվել է 612 217 բուժառու (նախօրեին՝ 8 888), ներկա պահին բուժումը շարունակում է 197 794 պացիենտ։ Մահացել է 13 504 մարդ։
Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 674 դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 827 բուժառու։ COVID-19-ի ևս 209 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, 187-ը՝ Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում, Սանկտ Պետերբուրգում՝ 168, Մուրմանսկի շրջանում՝ 164, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 163, Իրկուտսկի շրջանում՝ 162, Կրասնոյարսկի երկրամասում՝ 153։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
72516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
92513.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106811.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
112009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
110309.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
128906.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
133705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
318704.11.2026, 23:31