Մարմնի ջերմաստիճանի նվազումը բժշկին դիմելու լուրջ պատճառ է

Մարմնի ջերմաստիճանի նվազումը բժշկին դիմելու լուրջ պատճառ է։ Ախտանշանները հետևյալն են․
• ուժեղ գլխապտույտ և դրա հետևանքով գիտակցության կորուստ,
• ցրտի զգացողություն նույնիսկ տաք սենյակում,
• սառը քրտինք, մաշկի գունատություն, փշաքաղում,
• ձեռքերի և ոտքերի թմրություն,
• տեսողության կենտրոնացման դժվարություններ,
• թուլություն, քնկոտություն,
• գիտակցության, մտքերի, խոսքի շփոթություն,
• անհանգստություն,
• մատների և ձեռքի դող, ցավեր վերջույթներում
Սննդի՝ չափից շատ սահմանափակումները դառնում են ճարպային պաշարների կորստի պատճառ, մինչդեռ այն ապահովում է մարմնի ջերաստիճանի կայունությունը։
Մեկ այլ խնդիր է, երբ գրիպի և այլ վարակների հետևանքով նյարդային համակարգը չի կարողանում կատարել իր գործառույթները, այդ թվում՝ ջերմակարգավորումը։
Եթե սառնության զգացումն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով, անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգին․
• Քաշի կտրուկ նվազում կամ ավելացում,
• մարսողական համակարգի խանգարումներ,
• թուլություն, քնկոտություն,
• մաշկի և մազերի որակի վատթարացում,
• հիշողության խնդիրներ
Մաշկային ախտահարումների՝ էկզեմայի և պսորիազի, ինչպես նաև այրվածքային հիվանդության դեպքում կարող են առաջանալ ցնցումներ։
Թունավորում՝ էթիլային սպիրտի և որոշակի թունավոր նյութերի օգտագործման հետևանքով մազանոթները ընդլայնվում են, առաջանում է դող։
Արյան վարակն առաջացնում է բորբոքային գործընթաց և արտադրվում են թունավոր նյութեր: Սովորաբար, արյան վարակն ուղեկցվում է տենդով, բայց հիվանդության հետևանքով թուլացած մարդկանց մոտ ախտանիշները կարող են հակառակ լինել:
Շաքարախտ-երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում բնորոշ են ջերմակարգավորման փոփոխությունները։
Ադիսոնի հիվանդության կամ վերերիկամային անբավարարության դեպքում ախտանշանները կարող են երկար ժամանակ բացակայել։ Հաճախ դրանք դրսևորվում են միայն հիվանդության քրոնիկ փուլ անցնելու ժամանակ: Ախտանիշ կարող է լինել դողը տաք սենյակում։
Չարորակ գոյացությունները կարող են նվազեցնել ջերմաստիճանը։ Այս երևույթը հաճախ տեղի է ունենում ուղեղի ախտահարման ժամանակ, երբ նորագոյացությունը մեծանում է և ճնշում գործադրում արյան անոթների վրա: Նախնական փուլերում ցուցանիշները մոտենում են 35 աստիճանի, հասնում 29 աստիճանի, ուղեկցվում են ուժեղ գլխացավերով:
Նույնիսկ առողջական խնդիրների բացակայության դեպքում միշտ առկա են ջերմաստիճանի տատանումներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով:
Մեծահասակները պետք է անհանգստանան, եթե ջերմաչափը ցույց է տալիս 35,5-ից ցածր: Երբ ցուցանիշը նվազում է մինչև 29,5, դա կարող է լինել գիտակցության կորստի պատճառ, 27 աստիճանը՝ կոմայի պատճառ։
Երեխաների համար պատճառները կարող են լինել ինչպես անվնաս, այնպես էլ շատ վտանգավոր: Բնածին հիպոթերմիան շատ հազվադեպ է պատահում։
Բակտերային և վիրուսային վարակի հետևանքները կարելի է լուծել կոճապղպեղի արմատով և մեղրով պատրաստված թեյի օգնությամբ, այն նպաստում է էներգիայի վերականգնմանը: Արագ տաքացնում են նաև կծու համեմունքները։

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
29326.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
35826.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
48124.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
53324.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
97716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
118213.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
133011.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
137509.11.2026, 23:36