ՀՀ ՔԿ-ն պարզում է Սեֆիլյանի կողմից դատավոր Մակյանին զրպարտելու դեպքի հանգամանքները

ՀՀ Քննչական Կոմիտեն հայտնում է. «Քննություն է տարվում՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին առերևույթ զրպարտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) 2-րդ մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Քրեական գործով որոշում է կայացվել՝ դատավոր Մեսրոպ Մակյանին տուժող ճանաչելու մասին: Ժիրայր Սեֆիլյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու հանգամանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

«Ի՞նչ են զգում նիկոլականները Եռաբլուրում». Արամ Գևորգյան
2621:54
«Չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողությունները». Իշխան Սաղաթելյան
4321:42
««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
7820:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
6420:00
Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11219:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
8319:24
«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
9217:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
13117:00