«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս մասին առաջին անգամ եմ հրապարակային գրում․ 2020-ի պատերազմն ինձ համար, որպես պրոֆեսիոնալ լրագրողի, ամենամեծ փորձաքարն է եղել։ Ամենադժվար փորձառությունն այդ օրերին եմ ունեցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, որտեղ հոկտեմբերի երկրորդ կեսին միաժամանակ չորս երիտասարդի էին թաղում՝ կողք կողքի բացված փոսերում։
Ու ես ոչ միայն պիտի նկարահանեի ընտանիքների ողբը, այլև պիտի հարցեր տայի լացող ծնողներին ու հարազատներին․․․երբեք չեմ մոռանա։ Դե բայց պիտի անեի, իմ բաժին լացը հետո պիտի լացեի, այդ պահին կարևոր էի համարում աշխարհին ցույց տալը, թե ինչ է կատարվում Արցախում։ Կոկորդումս կանգնած արցունքները կուլ տալով՝ հարցնում էի՝ ի՞նչ հանգամանքներում է զոհվել ձեր տղան․․․
Դա, իսկ հետագայում նաև իրենց տները վառող մարդկանց տեսնելը, հարցեր տալը նպաստեցին, որպեսզի չուզեմ զբաղվել լրագրությամբ․․․ Բայց 2023-ին էլ գնացի Գորիս-Կոռնիձոր, Արցախից եկող ավտոբուսների շարասյունը ասոցացրեցի ցեղասպանությունից փախչող մեր ժողովրդի՝ Դեր Զորի անապատով երկարատև երթի հետ․․․
Համոզվեցի ու հաշտվեցի, որ ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը։ Երբեմն ուզում ենք ինքնախաբեությամբ զբաղվել, թե հանրօգուտ գործով ենք զբաղվում։ Պետք է ավելի իրատես լինել։ Գուցե իրատես լինելն օգնի նաև, որ կործանարար պատերազմներ այլևս չլինեն»:

«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
5417:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
4816:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
5516:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
5815:54
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
5515:42
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
5315:30
«Մեր նվազագույն բարոյական պարտքն է պայքարել մոռացության, քաղաքակրթական դեգրադացիայի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7015:18
«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան
6015:00