«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն վեց տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն իր մեջ մեր հաղթանակների, պետականաշինության ու հերոսությունների հիշողությունն էր կրում։
ԲԱՅՑ....
Հայաստանյան օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու» մասին, շեշտում «հանրային համերաշխության» թեման, «խաղաղություն» բարբաջում, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակություն հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։
Էսա սրանց իրական դեմքը:
Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս։ Դրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։
Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ ու կոնկրետ անուն-ազգանուններ կան»:

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
7420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
7719:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10616:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
10815:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11215:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10114:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10114:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
10113:42