«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ

Անկախ դիտորդը դիտարկում է ՏԻՄ ընտրությունները
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին , տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո համայնքներում, Արմավիրի մարզի՝ Ֆերիկ և Կոտայքի մարզի՝ Արզնի համայնքներում։
Լերմոնտովո, Արզնի և Ֆերիկ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը․ քվեարկությունը իրականացվում է անհատ թեկնածուների օգտին։ Այս համայնքներում ավագանու անդամի ընտրություններ են։ Լերմոնտովո համայնքում ընտրում են նաև համայնքի ղեկավարին։ Այս ընտրություններին մասնակցում է միայն գործող համայնքապետը։
Մեծամասնական ընտրակարգով քվեարկությունը կատարվում է մեկ թվեաթերթիկի համապատասխան վանդակում գրիչով նշում կատարելով։
Թումանյան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է միայն Քաղաքացիական պայմանագիրը։ Ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքի ղեկավարը:
Մեկ թեկնածուի թվեարկության դեպքում կիրառվում է կողմ և դեմ քվեարկությունը, համապատասխանաբար ընտրվելու համար կուսակցությունը կամ համայնքի ղեկավարի թեկնածուն պետք է ստանա քվեարկությանը մասնակցածների քվեների կեսից ավելին՝ առանց ընտրողների մասնակցության նվազագույն շեմի պահանջի։
Լերմոնտովո համայնքում ավագանու 5 մանդատներին հավակնում են 5 թեկնածուներ, ինչը երաշխավորում է նրանց ընտրվելը նույնիսկ 1 քվե ստանալու պարագայում։ Նույնն է իրավիճակը նաև Ֆերիկ համայնքում՝ ավագանու անդամների ընտրություններին։
Արզնի համայնքի ավագանու 7 մանդատների համար մրցում են 17 թեկնածուներ, որոնցից միայն մեկն է կին։
Անկախ դիտորդ դաշինքը դիտարկել է այս համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախապատրաստական նիստը և քվեարկության սկիզբը․ ստորև ներկայացված են արձանագրված խնդիրները․
Արզնի համայնքում օգտագործվող թիվ 28 Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողովի կողմից հաստատված քվեաթերթիկը վտանգում է ընտրողի քվեարկության գաղտնիությունը՝ ծրարի կտրվածքից երևում են վերջին երկու թեկնածուների տողերը, համապատասխանաբար նաև նշում կատարելու հատվածը։ Թեպետ ընտրողի կողմից այս վտանգը կարող է չեզոքացվել՝ հակառակ կողմով քվեաթերթիկը դնելու կամ ծալելու միջոցով, քվեարկության գաղտնիության ապահովումը ընտրողի գործառույթը չէ, և ԸԸՀ-ի կողմից նման նմուշի քվեաթերթիկի հաստատումը առերևույթ պաշտոնեական անփութություն է։
Թումանյան համայնքի վարչական կենտրոն Թումանյան քաղաքի 24/1 տեղամասում արձանագրվել են երկու, համեմատությամբ առավել կոպիտ խախտում․
ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը անհատական կնիքով չէր կնքում ընտրողներից ստացվող կտրոնների վրա,
վերադասությամբ պայմանավորված ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով քվեարկության սենյակում անձը զանգահարել է համայնքի ընտրողներից մեկին և վրդովվել, որ նա դեռևս չի մասնակցել քվեարկությանը, հորդորել է «դիմումը գրել» չներկայանալու դեպքում։
Հաշվի առնելով համայնքում միայն կողմ և դեմ քվեարկությունը, այդ խոսքերը միանշանակորեն հանդիսանում են քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Սա առնվազն քարոզչություն իրականացնելու խախտում է կամ ընտրողին հարկադրելու, աշխատանքային իրավունքները խախտելու փորձ։
Նույն տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի կանխել ընտրողի կողմից ոչ միտումնավոր իրականացվող բաց քվեարկությունը։
Հանձնաժողովի նիստը, բացառությամբ 1-ի, սկվել է 7։00-ին, նիստերը իրավազոր էին։ Դիտարկված 10 հանձնաժողովներից մեկի նախագահը, դիտորդի գնահատմամբ, չի տիրապետել իր գործառույթներին։
1 տեղամասում փոփոխվել են վիճակահանության արդյունքները՝ ազատ հերթափոխի վերաբաշխման նպատակով։ Թումանյան համայնքի 1 տեղամասում քվեարկության խցիկում չէին տեղադրվել 3-5 չօգտագործված քվեաթերթիկները։ Հարկ է նշել, որ ընտրողների կողմից քվեարկության կարգը չհասկանալու պատճառով քվեարկության 1 ժամվա ընթացքում արձանագրվել է բաց քվեարկության 2 փորձ։ Ոչ միշտ է հանձնաժողովը տեղադրել և՛ Քաղաքացիական պայմանագրի, և՛ «դեմ» քվեաթերթիկները։
Թումանյան քաղաքում արձանագրվել է ընտրողներին երթուղային տաքսիով տեղամաս բերելու դեպք։ Համայնքապետարանի աշխատակիցների մեկի պարզաբանմամբ՝ Վանաձոր—Թումանյան երթուղային տաքսին ընտրողներին տեղափոխել է տեղամաս ընտրողների խնդրանքով, քանի որ թաղամասերից մեկը 4 կմ հեռու է ընտրատեղամասից։ Համայնքի ղեկավարից փորձեցինք ճշտել, արդյոք տեղափոխումը կազմակերպվել է համայնքի կողմից, թե ոչ, ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ դեպքից։
Այս դեպքով անհրաժեշտ ենք համարում նշել, որ ընտրությունների ընթացքում տեղամասային կենտրոնները պետք է տեղակայված լինեն այնպես, որ ապահովվի դրանց մատչելիությունը ընտրողների համար»:

«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
416:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
2215:54
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
2715:42
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
3715:30
«Մեր նվազագույն բարոյական պարտքն է պայքարել մոռացության, քաղաքակրթական դեգրադացիայի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
5315:18
«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան
5015:00
Ծնվել են Համբիկ Սասունյանի երեխաները՝ Արցախն ու Շուշին (տեսանյութ)
7814:35
«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան (տեսանյութ)
6114:18