«Ստախոս և բանսարկու Արայիկի նմանից այլ բան սպասել պետք չէ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր
Խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում կրթության ոլորտում և որոնք այս իշխանությունը ռեֆորմներ է անվանում, շարունակվելու են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է սուպերնախարար Արայիկ Հարությունյանը: Այս ստախոս բանսարկուն, որը փայլատակում է իր պրիմիտիվ դատողություններով, այդ գրառման մեջ, «անուն» չտալով, մեղադրել է քաղաքական ուժերից մեկին իրենց հակազգային և հակապետական ռեֆորմների դեմ պայքարելու մեջ՝ մեղադրելով այդ նույն քաղաքական ուժին զորավար Անդրանիկին թուրքերին հանձնելու մեջ: Ենթադրում եմ, որ ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարի աթոռին բազմած սույն կարաբինայաֆիլը նկատի ունի ՀՅԴ-ին:
Բացարձակ նպատակ չունեմ պաշտպանելու ՀՅԴ-ին, կարելի է նրանց բազմաթիվ քայլերի հետ չհամաձայնել և քննադատել դրանք, բայց ոչ այս մեղադրանքի հետ: Ենթադրում եմ, որ Արայիկի նմանի համար դաշնակցականների կողմից Անդրանիկ Օզանյանին թուրքերին հանձնելու ապացույց հանդիսացել է Քաջազնունու, Մանուկյանի և Սահակյանի նամակն Էնվեր փաշային՝ Անդրանիկ փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով, որը կեղծիք է:
Այդ նամակի կեղծ լինելու մասին հայտարարում են ոչ միայն դաշնակցականները, այլև՝ Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը և այլք:
Ու հիմա, առանց ապացույցներ ներկայացնելու՝ Նիկոլի սուպերնախարարը, անուն չտալով, մեղադրում է այդ քաղաքական ուժին դավաճանության մեջ, այնինչ հենց Արայիկն ու նրա առաջնորդն են պատմության մեջ մնալու որպես ազգային արժեքները դավաճանող, սեփական պատմությունը մոռացության մատնող, ՀԱԵ-ն ատող և բողոքական բարքերի կողմնակիցներ:
Հ.Գ. Ստախոս և բանսարկու Արայիկի նմանից այլ բան սպասել պետք չէ: Այս արարածը երկու տարուց ավելի է՝ «ԱՅԲ» դպրոցի կոռուպցիայի մասին է խոսում, բայց մի ապացույց չի ներկայացրել, ՇՊՀ-ում հովանավորում է մեկին, ով երկար տարիներ մասնակցել է բուհերի ընդունելության քննություններին և համագործակցել է նախորդ կոռումպացվածների հետ, ով, ոչինչ չհասկանալով բուհական կրթությունից, աղետալի վիճակի է հասցրել ՇՊՀ-ն, ով այժմ էլ դատախազության կողմից մեղադրվում է կեղծարարության մեջ...»:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
187Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
155Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
155Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
200Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
185Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
170Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16226.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16626.09.2026, 23:12