Թուրքական F-16 կործանիչները Երևանին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա. #avia.pro

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ժամեր առաջ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Միաժամանակ նույն աղբյուրները տեղեկացրել են ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։ Վերջինները ևս շրջադարձ են կատարել և վերադարձել։ «Թե հատկապես ինչի հետ են կապված նման սադրանքները, դեռևս հայտնի չէ, սակայն հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները, մասնագետները կարծում են, որ դրանով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն էլ իր հերթին Թուրքիային թույլ կտա կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրումից դեռևս հաջողվում է խուսափել»,- գրում է avia.pro-ն։
«Որևէ տեղեկություն չի հայտնվում, սակայն, հայկական ՀՕՊ գործողությունների մասին, որոնք ի դեպ ներգրավված են ռուսական ՀՕՊ համակարգում։ Սպասենք ՀՀ ՊՆ պաշտոնական մեկնաբանություններին։ Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց 2020թ․ ՀՀ անվտանգության ռազմավարության իր տեսլականը, համաձայն որի՝ մեր երկրի պաշտպանությունը հենվում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ դաշինքի վրա։ Հուլիսյան պատերազմը Տավուշում և այսօրվա դեպքն ապացուցում են սույն տեսլականի սնանկությունը»,- այս մասին գրառում է կատարել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
133Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
135Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
229Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
140Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
302Երեկ, 19:24
«Երբ ասում եք՝ կիսատ քարտեզը կպցնում եք ձեր դոշին, դա նշանակում է կրակոց, զոհ, Եռաբլուրի մեծացում». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:12
«Պարո՛ն Ռուբինյան, էդքան ձեզ մի՛ պատառոտեք, ձեզ էլ է «գցելու»». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
130Երեկ, 18:42
«ՔՊ-ի պատգամավորները ամենաառաջինը պետք է անդրադառնան իրենց կուսակցության առաջնորդի բառամթերքին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
125Երեկ, 18:12