«Ընթացակարգային խախտումների վերաբերյալ Դիանա Գալոյանի փաստարկներն անհիմն են». ԲՈԿ
![]() 331 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 19:05 Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտնում է. «ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 17-ի 5Ա-վ2 հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06-միջազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։ Դրան ի պատասխան՝ տիկին Դիանա Գալոյանի կողմից ներկայացվել էին վարչական բողոքներ, և նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Կարևոր է արձանագրել, որ բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին՝ առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ տիկին Գալոյանի փաստարկները նույնպես անհիմն են: Վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրավիրվել էր ԿԳՄՍՆ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու: Նշենք, որ ԲՈԿ-ը չունի իրավաբան, իսկ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից հուլիսի 22-ին ելք արված և նախարարի կողմից հուլիսի 27-ին ստորագրված գրությամբ ԲՈԿ-ին հայտնել են, որ ԲՈԿ-ը սխալ է վարվել: Ստացվում է, որ վարույթը վերահսկող, որոշում կայացնողը (ԿԳՄՍ նախարարը) և ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը (ԲՈԿ-ի շահերը ներկայացնելու պարտավորվող մարմինը) ի սկզբանե արտահայտել են վարույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, իսկ վարույթն իրականացնողները չեն թույլատրում, որպեսզի ԲՈԿ-ը ներկայանա սեփական փաստաբանով՝ փոխարենը հորդորելով շահերի պաշտպանության համար դիմել հենց ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությանը։ |

Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել
3321:36
Ապրիլի 9-ին պաշտոնական այցով ՀՀ կժամանի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
6221:24
«Գարեգին Բ-ն ընդունել է Հայր Թոմաս Շվարցին և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
5921:06
«Արցախի դատախազները, դատավորները և քննիչներն առնչություն չեն ունեցել զինծառայողների դատավարությունների հետ»․ Էրիկ Բեգլարյան
10621:00
«Կարող ես բանտարկել մարդուն, բայց ոչ նրա շուրջ ձևավորված քաղաքական իմաստը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
9420:30
«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան
14919:12
«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան
17616:54
«Եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով հայտնվեր, ինչպե՞ս կնայեիք նրա աչքերին»․ Դավիթ Ամալյան
14316:24
