«Սա ևս մեկ անգամ հիմնավորում է դատավորների վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արման Կյուրեղյանի դատավորների ժողովում ստացել է 38 ձայն, դա նույնիսկ լավ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ կան բարեխիղճ ու բարեվարք դատավորներ և ամեն ինչ այնքան տխուր չէ, ինչքան կարելի էր ենթադրել:
Իսկ այն, որ այնուամենայնիվ իր նման դատավորը չունի մեծամասնության աջակցությունը դատավորների ժողովում, ավելի շուտ վկայում է դատավորների համակարգում տիրող անբարեվարք ու անբերանպաստ մթնոլորտի ու իրավիճակի մասին:
Եվ սա ևս մեկ անգամ հիմնավորում է դատավորների վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին:
Բայց այն, որ Արման Կյուրեղյանը որպես ՍԴ դատավորի թեկնածու տեսանելի չէ նաև կառավարության համար, որն ունի թեկնածու առաջադրելու իրավասություն, սա արդեն ավելի վատ է, որը վկայում է, որ կառավարությունում չեն գիտակցում արմատական վեթինգի իրականացման անհրաժեշտությունը, կամ էլ ցանկություն չունեն իրականացնել արմատական վեթինգ:
Այսինքն արմատական փոփոխությունների իրականացումը մնում է միայն ցանկություն, բայց ոչ քաղաքական օրակարգի առանցքային հարց:
Եվ ամենից կարևորը. անձամբ չեմ ճանաչում դատավոր Արման Կյուրեղյանին և երբևէ որևէ գործով չեմ առնչվել իր հետ կամ իր վարությում գտնվող որևէ գործով»:

«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
3823:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
4222:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
5222:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
5822:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
7222:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
6121:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
5721:30
«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան
7021:00