Լիբանանի ՆԳՆ-ն հայտնել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Բեյրութի նավահանգստում պայթուցիկ ամոնիումի նիտրատ է բռնկվել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ալ Հադաթ» հեռուստաալիքով ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմեդ Ֆահմին:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, ուժային կառույցներից տեղեկացրել են, որ նավերից մեկում եղել է առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռ, որը պահվում էր նավահանգստի պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար: «Չորս ամիս առաջ զեկույց էր պատրաստվել ծովային նավահանգստում պայթուցիկ նյութեր պարունակող այդպիսի բեռ պահելու մեծ վտանգի մասին»,- հայտնում է հեռուստաալիքը: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչի հետևանքով էլ պայթյուն է բռնկվել:
Նշվում է, որ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները գերբեռնված են: Նրանցից միայն մեկում միայն 1 ժամվա ընթացքում ավելի քան 300 վիրավոր է տեղափոխվել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Ըստ նախնական տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ զոհերն ավելի շատ են: Հաղորդվում է, որ շատ մարդիկ դեռևս պայթյունի հետևանքով ավերված շենքերի տակ են գտնվում:

«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
9016:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
8815:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
13111:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
13509:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
43500:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
156Երեկ, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
434Երեկ, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
171Երեկ, 13:18