«Միջազգային կորպորացիայի հանդեպ պարտավորությունը չի կարող հակասել մարդու իրավունքների սկզբունքներին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է հանրայնացնել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված միջազգային պարտավորությունները մի կողմից, և ՀՀ քաղաքացիների իրավունքների ապահովման հանդեպ պետության պարտավորությունները՝ մյուս կողմից, և ղեկավարվել ՀՀ քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ կյանքի, առողջության, աշխատանքի և այլն, հանդեպ պարտավորությունների կատարմամբ, ու վերջնական որոշում կայացնել։
Միջազգային որևէ կորպորացիայի հանդեպ պարտավորությունը չի կարող և չպետք է հակասի հենց միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքների սկզբունքներին։
Որևէ որոշում կամ գործողություն՝ անկախ դրանց հանդեպ կողմ կամ դեմ եղողների թվաքանակից, չպետք է վնասի մարդու հիմնարար իրավունքները։
Միայն այս մոտեցման դեպքում կլինի իրավականորեն հիմնավորված որոշում, զերծ կլինի տարատեսակ մանիպուլիացիաներից և կարճաժամկետ կամ երկարաժամկետ շահարկումներից»:

«Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի»․ Սուրեն Սուրենյանց
1921:06
«Ֆլավիու Բոլսոնարուն կարող է արագացված ընթացակարգով գրին քարտ ստանալ»․ #NYT
9720:43
«Եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու»․ Թաթուլ Հակոբյան
5720:00
«Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց»․ Շևցով
9919:55
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի կարող դառնալ դեկորատիվ մարմին»․ Դանիել Իոաննիսյան
6619:30
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
6419:18
«Ուժեղ տղերքի առաջնորդը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքի համար և ընկերների առաջ»․Մանուել Մանուկյան
7519:00
Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են քվեարկել Կանադայից անջատմանը
14918:37