Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին
58
Այսօր, 15:36

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները, որպես համաձայնեցված թեկնածու, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: Դիմելով Մինասյանին՝ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանն ասաց. «Գիտեք, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել ձեզ, քանի որ նախկինում կոլեգաներ ենք եղել: Ձեր անձին դեմ չեմ, բայց օրինակ դեմ եմ ձեր քաղաքական ուժի մոտեցումներին... Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ: ՀՀ-ում բիզնեսների մի ստվար զանգված պատկանում է ձեզ փոխկապակցված անձանց, ձեր ծանոթներին, ընկերներին, քաղաքական ընկերներին, ովքեր անցնում են ապօրինի ծագման գույքի մասով: Ո՞նց եք արդարությունը պահելու»: Մինասյանն արձագանքեց. «Փոխկապակցված անձ հասկացությունը իրավական բովանդակություն ունի: Ինձ հետ չկա որևէ փոխկապակցված անձ, որն այս մարմնի կարգավորման տիրույթում է տեսականորեն գտնվում կամ կգտնվի...»:

«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին