Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե

«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե
88
Այսօր, 14:55

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է ինչպես Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, այնպես էլ երկու երկրների վարչապետների երկկողմ հանդիպման ընթացքում։

Կոբախիձեն նշել է, որ վերջին տարիներին սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում առաջընթաց չի արձանագրվել։ «Ադրբեջանցի մեր բարեկամների հետ ցանկանում ենք այս ուղղությամբ արագ առաջընթացի հասնել։ Անհրաժեշտ է վեճի յուրաքանչյուր հարց քննարկել բարեկամաբար։ դրանք շուրջ 15-ն են, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք բոլոր ուղղություններով»,- ասել է նա։