«Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի». Էդուարդ Շարմազանով
![]() 393 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 20:00 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, Տեր-Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը, իսկ Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը: Հայաստանում, իզմեր չունեցողների ապազգային քաղաքականության արդյունքում տոտալ արշավ է ձեռնարկվել ազգային ու ավանդական արժեքների դեմ: «Սորոսական» ու իզմեր չունեցող իշխանավորների թիրախում են հայտնվել հայոց եկեղեցին, ընտանիքը, դպրոցը, ազգային հերոսները, մեր լեզուն, գրականությունն ու պատմությունը: Նախօրեին, անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճին, Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, թե հայ ժողովուրդը ավելի քան 2500 տարվա պետականության պատմություն ունի: Որպես ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս պնդում եմ, որ բանասիրության դոկտոր Լ. Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի: Հավատարիմ մնալով «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզին՝ վերջինս մերժում է նաև Հայ եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական օրացույցն ու հայոց բուն թվականը: Ըստ մեր եկեղեցու՝ Հայոց բուն թվականը կամ հայոց պետականության պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. 2492 թ, երբ Հայկ Նահապետը հաղթեց Արևելքի տիրակալ Բելին: Ավելին, երբ առաջ է բերվում մեր պետականության հաստատման 2500 տարվա թեզը, սա նշանակում է, թե մինչև Երվանդունիների հարստությունը (Ք.ա. 6-րդ դար) հայոց պետականություն գոյություն չի ունեցել, որն ակնհայտ սուտ է: Այս հակագիտական թեզի կողմնակիցները փաստացի հայկական չեն համարում թեʹ Հայասան (Ք.ա. 15-13-րդ դարեր) և թեʹ Արմանին (Ք.ա. 24-23րդ դարեր): Նույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնում է պատմության դասավանդման հակագիտական չափորոշիչների նախագծի կազմում, որը այս տեսքով ընդունելն ուղղակի խայտառակություն է: Եթե այս ամենին գումարենք նիկոլական պատգամավորների Հայկական լեռնաշխարհն Անատոլիա անվանելու և 2016-ի ապրիլյան պատերզմում մեր սպաների և զինվորների հերոսության ներառումը դասագրքերում ընդդիմանալու ջանքերը, պարզ է դառնում, որ գործ ունենք հայկականության և հայ ինքնության դեմ իրականացվող կազմակերպված արշավի հետ: Արթնացի՛ր, հայ մարդ: Հայկը հաղթելու է Բելին»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
