«Հայաստանը հաղթում է #COVID_19-ին». Նաիրի Հոխիկյան
![]() 635 Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 13:45 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը հաղթում է Covid-19-ին․ հունիսի 15-ից Հայաստանում նշմարվող Covid-19-ի նահանջը հուլիսի վերջին արդեն հստակ ուրվագծվեց, իսկ այսօր կարող ենք վստահաբար ասել, որ նոր վարակակիրների, առողջացածների և փաստացի բուժվողների թվերը տանում են վիրուսի դեմ հաղթանակի։ Օրական մոտ 100-ով նվազում է փաստացի բուժվողների թիվը, ինչը նշանակում է, որ 6700-ը կդառնա 0 մոտավորապես 2 ամիս անց։ Իհարկե, աշնանը կարող են թվերը որոշակիորեն փոխվել՝ կապված սեզոնային գրիպի և այլ խնդիրների հետ, բայց համաճարակի նոր բռնկում, իմ կարծիքով, դժվար թե լինի։ Երբ շատերն ասում են, թե սա վիրուսի բնական ընթացք է, և այդպես էլ պետք է իր հունով հաղթահարվեր, ես գերադասում եմ ցույց տալ մեզ հետ նույն հորիզոնականներում ընթացող այլ երկրների՝ Իսրայելի կամ Ղազախստանի օրինակները, որոնք կարճ ժամանակում մեծ թռիչք ապրեցին բացասական իմաստով և հիմա Հայաստանի թվերին գերազանցում են կրկնակի կամ եռակի։ Այս առումով պետք է արժանին մատուցել հայ բժիշկներին նախ և առաջ, ապա խոստովանել, որ կառավարության աշխատանքն ամեն դեպքում արդյունք տվեց։ Շարունակում եմ պնդել, որ Առողջապահության նախարարը համավարակի սկզբում թույլ տվեց աններելի սխալներ, որոնց հետևանքով մեր պետությունը կանգնեց մայիս-հունիսի ծանր վիճակի առաջ, բայց հետագա ամիսներին ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ եղավ։ Դա եղավ Առողջապահության նախարարի, թե նրա ձեռքից մի շարք լիազորություններ վերցնելու շնորհիվ, կկարողանան ասել միայն ներքին խոհանոցից տեղյակ մարդիկ։ Վիրուսի դեմ այս հաղթարշավն ավարտին հասցնելու համար պետք է շարունակել պահպանել հիգիենայի անհրաժեշտ կանոնները, մարդաշատ վայրերում դիմակ կրել։ Ես ընտանիքիս հետ օգտագործեցի անհրաժեշտ վիտամիններ՝ իմունիտետը որոշ թույլատրելի մակարդակում պահելու համար, ինչն օգնում է հնարավոր վարակվածության դեպքում թույլ չտալ վիրուսի ներթափանցում օրգանիզմ կամ ծանր հետևանքների առաջացում։ Աշխարհի մասշտաբով ևս աստիճանաբար հաղթահարվում է Covid-ը։ Վերջին գրաֆիկից երևում է, որ առողջացածների թվերը շատ ավելի արագ են աճում, քան վարակվածներինը, թեև օգոստոսի 9-ին նրանց թիվը կհատի 20 մլն-ի ցուցանիշը»։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
278Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
35812.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
55211.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
59911.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
46711.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
50110.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
51510.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
115510.03.2026, 00:37





